ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ժողովուրդը մեզ չի ների. ովքեր ինչպես են նախապես ծանոթացել տխրահռչակ փաստաթղթին

Ժողովուրդը մեզ չի ների. ովքեր ինչպես են նախապես ծանոթացել տխրահռչակ փաստաթղթին
27.11.2020 | 15:22

«Հրապարակը» գրում է․

«Որքան էլ որոշ պաշտոնյաներ փորձեն արդարանալ, թե իրենք անտեղյակ են եղել նոյեմբերի 10-ի տխրահռչակ փաստաթղթից, եւ Նիկոլ Փաշինյանը մեկ գիշերում ու միայնակ է ստորագրել եռակողմ հայտարարությունը, այդուհանդերձ, ռազմաքաղաքական էլիտայում եղել են պաշտոնյաներ, որ նախապես ծանոթ են եղել այդ փաստաթղթի բովանդակությանը։ Մինչ ստորագրելը, Փաշինյանը հավաքել կամ ուղղակի տեղեկացրել է նախարարներ Զոհրաբ Մնացականյանին, Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ, բնականաբար, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Միակ պաշտոնյան, ով մի թեթեւ առարկել է կապիտուլյացիայի փաստաթղթի դեմ եւ զգուշացրել, որ ժողովուրդը մեզ չի ների, եղել է Արարատ Միրզոյանը։ Մեզ ասացին, որ հատկապես երկու ձեռքով կողմ է եղել Տիգրան Ավինյանը, ով հիմա ակտիվորեն զբաղվում է ընդդիմադիրներին քաղաքական հետապնդման ենթարկելու գործընթացով։ Նա համոզել է, որ պետք է անպայման ստորագրվի այդ փաստաթուղթը․ կարեւորը, որ պատերազմը դադարի»։

Դիտվել է՝ 4746

Մեկնաբանություններ